Արցախյան պատերազմի քառօրյա սրացման ժամանակ, մեր ԶԼՄ ները լավ են աշխատել, բայց մի սխալ եմ նկատել :
Շատերը իրենց կարծելով, բանակի ու ազգի ոգին բարձրացնելու համար, կամավորական մեծ հոսքի մասին խոսելիս, ռեպորտաժ պատրաստելիս, <<Մարտի են գնում միայն ծերունիները >> քարոզչական թեզ էին առաջ տանում :
Հասկանալի է, որ նպատակ կար, երևա Արցախի պատերազմի 90 ականների փուլի, հաղթանակած, փորձառու վետերանները գնում են կանոնավոր բանակի կողքին կանգնելու : Այս հնարքից հմուտ կերպով օգտվեցին ազիկնոցի քարոզիչներն ու համացանցում մեխը խփեցին , որ հայերը չունեն երիտասարդություն, որ կամավոր գնա ճակատ, ստիպված տարեցներն են գնում, հայ երիտասարդները վախկոտ են և այլ զառանցանքներ :
Այսպիսով եկեք սովորենք, որ մեր թշնամին Ուշի ուշով հետևում է ամեն մեր գրած, ամեն մեր ցուցադրած, և գրեթե միշտ դարձնում մատի փաթաթան մեր չմտածված նյութերը : Իսկ բացի դրանից, եթե ցուցադրվեին, բազմաթիվ երիտասարդ կամավորականներ ,որոնք ըստ իս կազմում էին մոտ 40 %, դրանից ոչ թշնամին կհրճվեր, ոչ էլ մեր փորձառու ազատամարտիկների դերն ու գործը կնսեմանար :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել