Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների: Զվարթնոց օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական ծառայության, հոգեբանական ծառայության և լրատվական ծառայության ներկայացուցիչները: Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/1000034673428115
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



