Այսպիսի խայտառակ վիճակ Հայաստանում երբեք չի եղել. ղարաբաղյան հարցով զարգացումներ են արագանում, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահի հովանու ներքո հանդիպում է տեղի ունենալու, քաղաքական ուժերից ոչ մեկ հայտարարություն չի արել, իր դիրքորոշումն ու պահանջները չի ներկայացել: Դե մեծամասնությունը, հասկանալի է, հո չի ասի, որ Կրեմլի աչքի վերեւը ունք կա? Այսքան տկլոր ու ապաքաղաքականացված Հայաստան չի եղել: Ես չեմ հիշում, որ նախկինում, երբ պառլամենտում էինք, Ժառանգությունը իր փոքրաթիվ կազմով նման անթույլատրելի բացթողում ունենար: Այժմ ակնհայտորեն, քաղաքական ուժերը նույնիսկ խուսափում են իրենց դիրքորոշումը հատնել տեղի ունեցողի կապակցությամբ.... Քյոռանամ քո համար Հայաստան....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել