Պարույր Հայրիկյանը բռնության ենթարկվել էր մեկ էլ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո: Նյութի համար փորփրում էի էդ շրջանի իրադարձությունները ու բացահայտեցի, որ դրանց մասին նա 1997թ. հրատարակել է «Սեպտեմբեր 1996 թվական Երևան» վերտառությամբ գիրք: Առաջարկում եմ ծանոթանալ Պարույր Հայրիկյանի այս տողերին (մինչ այդ նկարագրված են բռնությունները, այդ թվում ԱԺ պատգամավորների նկատմամբ). 


«…Երկու օրից ինձ հրավիրեցին դատախազություն` գործով քննության, իսկ հաջորդ օրը` ազգային անվտանգության նախարարի հետ հանդիպման: Հանդիպումը մեղադրյալի և մեղադրողի հանդիպում չէր, այլ` զրույց: Հաջորդ հանդիպման ժամանակ իմ ձեռքի տակ եղած տեսաժապավենների և այլ նյութերի միջոցով ես փորձում էի ապացուցել բազմաթիվ մարդկանց անմեղությունն ու կանխել նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը:
Եվս մի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրի, թե որքան բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վարկի վրա ընտրություններից հետո տանկերի, զրահամեքենաների առկայությունը Երևանի փողոցներում: Դրական արդյունքը իրեն սպասել չստիպեց: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել