Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը հրապարակվել է New Scientist-ում:

Դյուկի համալսարանից Դենիել Բելսկին աշխատել է Նոր Զելանդիայի 918 բնակիչների տվյալների հետ, որոնց գիտնականները հետևել են 1970 թվականից: Բացի այդ, Բելսկին օգտագործել է 2013 թվականի խոշոր հետազոտությունը, որի հեղինակները բացահայտել են գենոմի այն տեղամասերը, որոնք պատասխանում են հաջողությամբ կրթություն ստանալուն:

Աշխատանքի արդյունքում Բելսկին պարզել է, որ բարձր պոլիգեն բալ ունեցողները 38 տարեկանին մոտ ստանում են ավելի հեղինակավոր աշխատանք, ավելի շատ են վաստակում և փող կուտակում: Հաջողակ լինելու այդ ցուցանիշները կախված չեն կոնկրետ անհատի կրթության մակարդակից կամ ծնողների սոցիալական վիճակից: Բացի այդ, այդպիսի մարդիկ ավելի ընկերասեր են և շփման մեջ հաճելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել