Պետական գնումների մասին խոսվել է բազմիցս: Սա այն ոլորտներից է, որտեղ առավել մեծ են համակարգի բնականոն գործունեությանը խոչընդոտող գործոնների առկայության ռիսկերը: Կարևոր է նաև, որ այս գործիքը երկրի հարկաբյուջետային համակարգի արդյունավետությունը պայմանավորող առանցքային բաղադրիչներից է: Այս իմաստով շատ կարևոր է պետական գնումների համակարգի թափանցիկության բարձրացումը:

Թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնել նաև տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նա նշել է, որ, իրականում ժամանակին «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և համապատասխան մեխանիզմների ներդրմամբ խնդիր է դրվել կրճատել ոլտում առկա չարաշահումներն ու առավել բաց, թափանցիկ և մրցակցային համակարգ ստեղծել: Պետական գնումների կանոնակարգման վերջին 5 տարիների ընթացքում ի հայտ եկան այն բոլոր բացերն ու ռիսկերը, որոնք խոչընդտում են օրենքով նախատեսված մեխանիմզների լիարժեք իրագործմանն ու դրանով իսկ նվազեցնում պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը:

Այս գործընթացում, ըստ տնտեսագետի, շատ կարևոր է նաև վարչապետի վերջին հայտարարությունը պետական գնումներում թափանցիկություն ապահովելու համար: Սա սկզիբ է դնում այս գործընթացի այնպիսի կառավարման, որը պետք է որ ապահովի ցանկալի արդյունք:

Տնտեսագետն ընդգծեց նաև, որ համակարգի առավել մեծ թափանցիկությունը, մրցույթներին բոլոր շահագրգիռ տնտեսվարողների մասնակցությունը, իրական մրցակցային պայամանների ապահովումը, գնումների գործընթացի հաշվետվողականության և հրապարակայնության բաղադրիչի բարձրացումը ենթադրում է հանրային վերահսկողության մեծացում: Դա իր հերթին կապահովի պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել