147Elq.am-ը գրում է.

Փորձեք հասկանալ ձեր մարմնի լեզուն: Մի անտեսեք հոգնածությունը՝ ինքներդ կազմակերպեք կարճատև հանգստի դադարներ: 

Հղիության առաջին երեք ամիսներից հետո կզգաք անգամ հոգնեցնող հանգստություն, կունենաք հրաշալի ինքնազգացողություն, որը կարող է շարունակվել  մինչև հղիության 6-րդ ամիսը ներառյալ: Հղիության վերջին եռամսյակում հոգնածության զգացողությունը կարող է վերադառնալ:Ժամանակն անցնում է, որովայնը մեծանում է և ծանրանում: Որպեսզի խուսափեք ոտքերի և մեջքի ցավերից պետք է հետևեք ներքոհիշյալ կանոններին:    

Մեջքի վրա կռանալու փոխարեն, ծնկեք: Եթե օրինակ  ստիպված եք հատակից ինչ-որ բան վերցնել և մոտակայքում չկա մեկը, որ օգնության հասնի: Մի կռացեք: Հղիների մոտ մեջքը միշտ պետք է լինի ուղիղ դիրքում: Փոխարենը կարող եք ծալել ծնկներն այնքան, որ կարողանաք ձեր ցանկացած իրը վերցնել և հեշտորեն ուղղվեք: Եթե  հատակն եք մաքրում կամ լվանում, ապա ապա դա արեք հենվելով ծնկներին:    

Ձեռքերը վեր մի բարձրացրեք: Բժիշկներից շատերը կարծում են, որ ձեռքերը կտրուկ վեր բարձրացնելը վտանգավոր ու վնասակար է հղիների համար:    

Նստած դիրքում ոտքը ոտքին մի գցեք: Այդպիսի դիրքում արյան շրջանառությունը դանդաղում է: 

Կարող է թմրություն առաջանալ, ինչը բացասական երևույթ է, մասնավորապես հղիության ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել