Եսասիրություն կլինի՞, եթե խնդրեմ ջնջել հիշողություններս
Եթե ուզեմ, որ միայն դու լինես տանջվողը...
Եթե թողնես՝ մոռանամ։

Եսասիրություն կլինի՞,
Եթե ուզեմ ուրիշին սիրել,
Եթե նույնիսկ սիրել էլ չգիտեմ,
Եթե նույնիսկ անհաս եմ դրա համար:
Եսասիրություն կլինի՞,
Եթե փախչեմ այն համակրանքից, որ թաքցնել չի լինում,
Այն ցանկությունից, որ հանգիստ ապրել ինձ չի թողնում,
Այն կարոտից, որ հագուստի պես կպած ինձանից հեռու չի գնում՝ սողոսկելով մաշկիս տակ, ստիպելով ամեն անգամ փշաքաղվել քեզ հիշելուց։

Եսասիրություն կլինի՞,
Եթե էլ ուշ ժամին չարթնանամ քեզ հիշելով,
Եթե մահանամ գարնան գալով,
Եթե մենակ թողնեմ քեզ այս ցուրտ աշխարհում ու քամի դարձած թափառեմ, կայծակելով բաժանեմ մեր չսերը, դրանից մնացած փշրանքները... Հոգնել եմ, հոգնել անժամանակ սպասելուց՝ մենակով ձեռքերիս մեջ այդքան ամուր պահած արցունքոտ աղերսելուց։

Եսասիրություն կլինի՞ ... Մի՞թե դա եսասիրություն կլինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել