24Elq.am-ը գրում է.

Մայիսի 20-ին Օրյոլում բացում են մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Զորահրամանատարի արձանն արդեն կանգնեցված է Տանկիստների պուրակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են մարզի վարչակազմում:

«Հուշարձանի նախագիծը մշակել և բրոնզով մարմնավորվել է օրյոլցի քանդակագործ Ալեքսեյ Ռիվկինը: Բաղրամյանի հուշարձանն իրենից ներկայացնում է մարշալի երեքմետրանոց քանդակն ամբողջ հասակով: Մարշալի ոտքերի մոտ ընկած են տապալված գերմանական դրոշներ և էսէսական զինանշանը»,- նշել են վարչակազմում: Հուշարձանն ստեղծվել է մասնավոր միջոցներով, նախագծի արժեքը շուրջ10 միլիոն ռուբլի է: Հուշարձանի բացմանը կմասնակցեն տարածաշրջանի նահանգապետ Վադիմ Պոտոմսկին, քաղաքացիներ և վետերաններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել