Մարդկային աշխարհում, ամենա թանկ բանը՝ մարդու կյանքն է, մարդու իրավունքն ու ազատությունն է։
Հայրենասիրությունը էմոցիոնալ վիճակ է, հայրենասիրության վրա հույս մի դրեք, հայրենասիրությամբ երկիր չեն կառուցում։
Ամեն ինչ սկսվում է մարդուց։ Ցանկացած մարդ, ուզում է ապրել նորմալ կյանքով, նորմալ երկրում։ Թե չէ քոքել եք հայրենասիրական երգերն ու ճառերը, հերոս ու դավաճան եք խաղում։ Մի կողմ դրեք էս տերմինալոգիան ու անկեղծ խոսեք մարդու մասին, դա ոչ ամոթ է, ոչ էլ էգոիզմ։
Ի դեպ, լավ ու վատ հայրենիքներ էլ լինում են, լավ հայրենիքում, մարդկանց զգալի մասը լավ, ապագայի հանդեպ հավատով է ապրում, օրենքով պաշտպանված է ապրում։ Իսկ վատ հայրենիքներում, մարդիկ դժբախտ ու անպաշտպան են։
Եվ գլուխ չարդուկեք «հայրենիքն ու ծնողներին» չեն ընտրում մանկական երգաշարանով...
Հայրենիքի լավն ու վատը՝ հնությամբ չի որոշվում, պատմությունն էլ հանգիստ թողեք։
Հենց էս էմոցիոնալ աղմուկն անջատենք, կենտրոնանանք ՄԱՐԴՈւ վրա, խնդիրներն ու նպատակները ավելի կհստականան, պարզ և էֆեկտիվ լուծումներ ի հայտ կգան։
Վշտի ծով սարքել, մեջը լողում ենք։
Մեռած հերոսներ, մեռած երազանքներ, դավաճաններ ու տխմար աֆորիզմներ։ Էս հերոսը սենց ա ասել, Տիգրան մեծը նենց ա ասել, կարծես մի մեծ գերեզմանոցում է ապրում ազգը, հո դուք գիժ չե՞ք, մարդիկ։ Սա մասսայական պսիխոզի է նման...
Եվ վերջ ի վերջով, կեղծ է էս ամենը, ֆալշ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել