Անընդհատ նշում ենք, որ այդ մրցույթը քաղաքականացված է, բայց չենք էլ նկատում, որ այն քաղաքականացնողներից մեկն էլ հենց մենք ենք: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի յուրաքանչյուր տարվա ներկայացրած երգերի համար չենք խելագարվում, որ միշտ 10 ու 12 միավորները իրենց ենք տալիս: Ինչպես նաև շատ լավ գիտենք, որ այս տարի Ռուսաստանին ընդամենը 2 միավոր տվեցինք՝ ցույց տալու համար, որ իրենից «նեղացել ենք»:
Իսկ դահլիճում Արցախի դրոշը ծածանելը քաղաքականության հետ կապ չունե՞ր......
Այս տարի քվերակության կարգը փոխվել էր, և ժյուրիի ու հեռուստադիտողների միավորները պարզապես գումարվում էին, և նախորդ տարիների նման հնարավոր չէր, որ մեկը մյուսի միավորը զրոյացնի: Երեկ հեռուստադիտողների քվերակության արդյունքում ստացանք 134 միավոր (7-րդ հորիզոնական), իսկ ըստ ժյուրիների քվեարկության՝ 115 միավոր (10-րդ հորիզոնական): Ընդհանուր միավորներով զբաղեցրեցինք 7-րդ տեղը: Ինչպես տեսնում ենք՝ ժյուրիի և հեռուստադիտողի տված միավորները իրարից շատ չեն տարբերվում, և գիտենք, որ միշտ հեռուստադիտողը ավելի անկեղծ է քվեարկում: Այսինքն մենք մոտավորապես ստացել են այնքան միավոր, որքան հավանել են մեր երգը հեռուստադիտողները (եթե իհարկե մրցույթի կազմակերպիչները հեռուստադիտողների միավորները կեղծելու հնարավորություն չունեն):
Եթե մի երկիր կա, որը պետք է դժգոհի ժյուրիի քվեարկության արդյունքներից՝ Լեհաստանն է: Ըստ հեռուստադիտողների միավորների Լեհաստանը 3-րդն էր, իսկ ըստ ժյուրիի՝ 25-րդը: grin emoticon
Հ.Գ.-1 Ուկրաինայի երգը շատ լավն էր ու արժանի էր հաղթանակի:
Հ.Գ.-2 Մեր մասնակիցը ուղղակի փայլեց: Շնորհակալություն Իվետա Մուկուչյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել