Այս տարվա «Եվրատեսիլը» մինչև վերջին պահը սթրեսի մեջ է պահելու մեզ՝ երկու պատճառով: Նախ նրա համար, որ այս տարի առավել քան երբևէ սպասում ենք հաղթանակի, և հետո՝ քվեարկության կարգի փոփոխության պատճառով:
Ովքեր դեռ չգիտեն, ասեմ, որ այս տարի հաղթողի անունը հայտնի կդառնա հետևալ կերպ: Նախ մասնակից երկրները հերթով կհայտնեն իրենց երկրների միայն ժյուրիի քվերակության արդյունքները և պարզ կդառնա, թե ըստ ժյուրիների քվեարկության ով է հաղթել: Այնուհետև այդ միավորներին կգումարվի հեռուստադիտողների քվերակության արդյունքները և մրցույթի հաղորդավարները կհայտարարեն, թե որ երկիրը որ հորիզոնականն է գրավել՝ սկսելով վերջին տեղը գրաված մասնակցից:
«Եվրատեսիլ 2016»-ը կսկսվի մեկ ժամից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել