Բոլոր նրանք, ովքեր հավատում են այն հեքիաթին, որ Հայաստանը ցանկանում է դե յուրե ճանաչել Արցախի անկախությունը, որ հետո Արցախը միանա Հայաստանին, ես ցավում եմ նրանց քաղաքական միամտության և քաղաքական անհեռատեսության համար։ 91թ․-ից ի վեր Հայաստանը դե ֆակտո ճանաչել է Արցախի անկախությունը և համապարփակ ձևով՝ռազմական, ֆինանսական, դիվանագիտական, աջակցել է Արցախին և եթե միջազգային հանրությունը տրամադրված լիներ ճանաչել Արցախի անկախությունը, ապա դե ֆակտո կարգավիճակում էլ կճանաչեր։ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը և հայ հասարակության այդ տեսակետի նկատմամբ դրական միտումը քաղաքական անհեռատեսություն է լոկ, քանզի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման դեպքում հետևելու է Հայաստան-Արցախ միջպետական աջակցության լուրջ ծրագիրը և այդ դեպքում չեմ կարծում Արցախի ղեկավարությունն ու Արցախցիները ցանկանան միանալ Հայաստանին, քանզի սովորել են, որ հայ զինվորմեի արյան գնով պիտի թղթի վրա անկախություն խաղան և Հայաստանի այս քայլից հետո առավել ևս դրա հնարավորությունը կընդլայնեն։Արցախը պատմական Հայաստանի մի մասն է, Արցախը Հայաստանին առանց, անկախության ճանաչման, համար առկա է Ազգերի լիգայի 1920թ․-ի փետրվարի 24-ի որոշումը, որով սահմանագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը և եթե մենք Արցախը դե յուրե միացնենք Հայաստանին և այնուհետ միջազգային դատարանի միջոցով վերահաստատենք Ազգերի լիգայի որոշումը, այն պարտադիր է լինելու ՄԱԿ բոլոր երկրների համար։ Ահա այս ճանապարհով է հարկավոր ընթանալ։ Հարցի լուծումը իրավական դաշտում է։ Որքան շուտ սկսենք իրավական խնդրի այս բանաձևը դնել միջազգային հանրության սեղանին, այնքան ավելի արագ կլուծենք Արցախյան հիմնախնդիրը և որ ամենակարևորն է հարցի լուծումը ռազմականից կտեղափոխենք կայուն իրավական դաշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել