Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտը (SIPRI) հրապարակել է սպառազինության համաշխարհային առևտրի վերաբերյալ 2011 թվականի տվյալների իր բազան։ Բազան կազմվում է պաշտոնական պայմանագրերի, հայտարարությունների, երկրների ՄԱԿ ներկայացրած զեկույցների և այլ հասանելի տվյալներից։  Թեև շատ դեպքերում և մասնավորապես մեր երկրի դեպքում այն չի արտացոլում իրական պատկերը, բայց ընդհանուր առմամբ որոշակի հետաքրքրություն է ներկայացնում որպես բաց աղբյուրներում առկա տվյալների հանրագումար։

Սպառազինության գնման ծախսերի առումով, ինչպես Razm.info-ն արդեն տեղեկացրել է առաջատարը Հնդկաստանն է։ ԱՊՀ երկրներից, ըստ SIPRI-ի, 2011 թվականի առաջատարն Ադրբեջանն է, որը զբաղեցնում է 26-րդ տեղը գնումների ընդհանուր 277 միլիոն դոլար ծավալով։ 2010-ին Ադրբեջանը 36-րդն էր 147 միլիոն դոլար ծավալով։ Հետաքրքրական է, որ Ռուսաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը 12 միլիոն դոլարով։ Ակնհայտ է, որ օրինակ` «Միստրալ» դեսանտային նավերի գնման մասին պայմանագիրը հաշվի չի առնվել, հակառակ դեպքում Ռուսաստանը երաշխավորված պիտի տեղ գրավեր առաջին 20-յակում։ Հավանաբար այդ տվյալները հաշվի կառնվեն հետագա տարիներին, երբ «Միստրալները» վերջնական կմատակարարվեն Ռուսաստան։ Բացի այդ Ռուսաստանի դեպքում հաշվի չի առնվում նաև Ռուսաստանի ռազմական արդյունաբերության կողմից ռազմական նշանակության սարքավորումների գնումը։

Մեր երկիրը, 132 պետությունների ցուցակում տեղ է գրավել այն 20 պետությունների շարքում, որոնց 2011 թվականին սպառազինությունների գնման ծախսերի մասին մասին SIPRI-ն առայժմ տեղեկություններ չունի։ Նախորդ տարի Հայաստանը 54 միլիոն դոլարով զբաղեցրել էր 56-րդ տեղը։

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել