Աշխարհն աշխարհով, Ադրբեջանը՝ իր հիստերիայով:
Երեկվանից մեր արևելյան հարևանները իրենց տեղը չեն գտնում: Ադրբեջանցիները վիրավորվել են, որ «Եվրատեսիլ»-ի դահլիճում Հայաստանի պատվիրակները Արցախի դրոշն են ծածանել, և դա որակել են որպես սադրանք իրենց նկատմամբ: Իսկ նրանց «İTV» հեռուստաընկերության ղեկավար Ջամիլ Գուլիևը գտնում է, որ հայերն այդ քայլով միջազգային իրավունքի կոպիտ խախտում են թույլ տվել և պետք է խստորեն պատժվեն: Նա դիմել է, մրցույթի կազմակերպիչներին՝ հույս ունենալով, որ Իվետա Մուկուչյանին կզրկեն մրցույթի եզրափակչին մասնակցելուց:
Հ.Գ. Եկեք խորհուրդ տանք Գյուլիևին, որ չնայի «Եվրատեսիլ»-ի եզրափակիչը, որովհետև այնտեղ Արցախի դրոշը կրկին տեսնելուց բացի, տեսնելու է նաև Իվետայի ստացած բարձր միավորները, ու Հայաստանի ներկայացուցչին տրվող յուրաքանչյուր 12 միավորից նա մեկ միկրոինֆարկտ է ստանալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել