1. Մարդը քո աստվածն է, ուրիշ աստված չունես:

2. Քեզ համար կուռք չշինես ոչ վերը` երկնքում, ոչ էլ ներքևում: Միայն քվեատուփի մեջ է կուռքը: 

3. Դաբրոն տվողիդ անունը զուր տեղը բերանդ չառնես:

4. Հիշիր կիրակի օրը ընտրություններ են: 

5. Պատվիր քո ընտրողին և փող տուր նրան: Միևնույն է, տասին տաս քերթելու ես նրանից: 

6. Մի սպանիր մրցակիցներիդ: Ոչ էլ նրա ստրուկներին ու ծառաներին: 

7. Մի շնանար` ընդամենը մի տիրոջ հավատարիմ լինելով: 

8. Քվեատուփ մի գողանար, աշխատիր լցնել այն: 

9. Քո հարևան կուսակցության դեմ սուտ վկայություն տուր, որպեսզի գցես նրան: 

10. Ընտրող, քվեարկիր քեզ փող տվողի օգտին, դրանից քո կյանքի օրերը կերկարեն: Հակառակ դեպքում հնարավոր է կարճանան, ու նույնիսկ ես չեմ կարողանա օգնել քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել