Ո՞վ չի համոզվել կյանքի անգամ ամենաննշան դեպքերում, որ հույսը վերջում է մեռնում:
Պատկերացնու՞մ եք Ռոբերտ Աբաջյանի դրությունը, ով սրտի խորքում հաստատ հույս ուներ, որ գերի ընկնելու դեպքում միգուցե փրկվի, բայց հույսը փորձարկելու փոխարեն նախընտրեց անձնազոհությունը/հուսազոհությունը՝ իր հետ մի քանի հակառակորդ ևս տանելով: Անձնազոհության և դրան պատրաստ լինելու բազմաթիվ օրինակներ կան հայոց պատմության մեջ և ներկայում, ինչը խոսում է մեր մշակույթի այդ կարևոր առանձնահատկության մասին: Կարծում եմ՝ նաև դրա շնորհիվ ենք կարողացել փրկվել դարերի փորձություններից և գրանցել նորանոր հաղթանակներ:
Այնպես որ տեղին էր Ռոբերտին «Արցախի հերոս» հռչակելը՝ որպես նաև ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր:
Ի դեպ, շնորհակալության արժանի է յուրաքանչյուր անձնազոհություն/անձնվիրություն ցանկացած ոլորտում, որը միտված է հայրենիքի պաշտպանությանն ու զարգացմանը, իսկ դրանց շարքում, անշուշտ, բարձրագույնը հայրենիքի պաշտպանության համար կատարված անձնազոհությունն է:
Փա՛ռք հայոց հողի բոլոր պաշտպաններին՝ ընկած և չընկած, բոլորն էլ հերոս են յուրովի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել