Մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է, որին մասնակից են եղել նաեւ հայերը: Դա եղել է համաշխարհային պատերազմ, որի հորձանուտում են հայտնվել բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, բայց սկզբունքային ու որեւէ տրամաբանության չենթարկվող պնդում է ասել, թե դա հայերի համար եղել է «հայրենական» պատերազմ:

Հայերը պատմության քառուղիներում բազմաթիվ պատերազմների են մասնակցել որպես պետություն: Սակայն երբ դու պետություն չունես, գտնվում ես այս կամ այն պետության գերիշխանության տակ (ցարական Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան, ԽՍՀՄ, Բյուզանդիա, Հռոմեական կայսրություն) ու այդ երկրի բանակի կազմում պատերազմների ես մասնակցում, դրանք քեզ համար չեն կարող լինել հայրենական: Սա զուլալ ջրի նման պարզ է:
Հակառակ դեպքում հայրենական պետք է կոչել նաեւ ռուս-թուրքական բոլոր պատերազմները, ընդ որում երկու կողմից, քանի որ հայերը կռվել են երկու կողմերի բանակներում, նաեւ առաջին համաշխարհային պատերազմը:

Թուրքիան իր հերթին բազմաթիվ պատերազմներ է մղել տարբեր երկրների հետ ու թուրքահպատակ հայությունը կռվել է թուրքական բանակում: Որեւէ մեկի մտքով կանցնի՞ այդ պատերազմը կոչել «հայրենական» միայն այն պատճառաբանությամբ, որ այնտեղ հայեր են կռվել ու զոհվել: Իհարկե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել