Էս էլ ձեզ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի խոսքը, ով, ի պաշտոնե, ամենատեղեկացված անձանցից մեկն է՝ իհարկե, ամենատես ֆեյսբուքցիներից հետո։
«Քանի որ մենք ենք առաջին հերթին վերահսկում հակառակորդի շարժը, հետախուզություն վարում, գնահատում ենք այն ինչ որ կա, որպեսզի պատրաստ լինենք մարտական գործողություններ վարելուն, մեզ համար տարօրինակ են կուտակումների մասին տարածված տեղեկությունները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք են գտնվում հետախուզական համակարգում եւ տեղեկատվություն են տարածում»:
Ես՝ որպես պաշտոնատար անձ, կարող եմ ասել մոտ ժամանակներս չի սպասվում լայնածավալ մարտական գործողություններ: Միեւնույն ժամանակ մենք ՝ որպես զինվորականներ, անգամ մինչեւ ապրիլյան դեպքերը, համարում ենք, որ ամեն օր կարող է պատերազմ սկսվել, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եվ այս դեպքերը նույնպես ցույց տվեցին, որ պատրաստ ենք նման խնդիրների կատարմանը»:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել