Ենթադրելի էր, որ ադրբեջանցիները անտարբեր չեն լինի Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրինագծի պաշտոնական շրջանառության փաստին և կդիմեն շանտաժի: Ինձ հետաքրքրում է, թե պատասխանի ինչ տարբերակներ ունի մեր երկրի իշխանությունը՝ օրինագծի առկախում կառավարությունում, դրան այդտեղ հավանություն տալն ու առկախում ԱԺ-ում, թե, այնուամենայնիվ, օրենքի ընդունում: Հետաքրքիր է նաև, թե ինչ հիմնավորումներ են առկա յուրաքանչյուր տարբերակի համար՝ եթե այդպիսիք ընդհանրապես կան: Թե՞ այդ օրինագծի հետ ևս պատահելու է այն, ինչ պատահեց Ստեփանակերտի օդանավակայի առումով, երբ Սերժը հայտարարեց, որ ինքն է լինելու առաջին ուղևորը և կյանքի չկոչեց իր տեսլականը: Եվ եթե այդպես ստացվի, ապա ստիպված եմ ցավով նշելու, որ մենք կկրենք հերթական դիվանագիտական պարտությունը Իլհամից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել