Կարծես թե Ալիևը փոխել է մարտավարությունը. արագընթաց «փոքր պատերազմի» փոխարեն սկսել է կիրառել «նյարդերի պատերազմ»` սադրելու համար հայկական կողմին: Կարծում եմ, որ կարող ենք ընդունել նրա «խաղի» կանոնները, սակայն մեկ լրացումով. յուրաքանչյուր հայ զինվորի կորստից հետո պարտադիր կարգով ԱԳՆ-ն (հենց ԱԳՆ-ն և ոչ թե ՊՆ-ն) հայտարարություն պետք է անի համապատասխան հակահարվածի մասին, իսկ ՊՆ-ն իրականացնի այդ հակահարվածը: Ալիևը որոշել է պատերազմել Հայաստանի դեմ բոլոր միջոցներով` ուրեմն պետք է հակահարված տալ նրան նույն այդ միջոցներով մինչև որ ինքը դուրս գա համբերությունից ու անի ճակատագրական սխալ քայլ` բացելով դեպի լիակատար հաղթանակ մեր ճանապարհը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205836370979387?notif_t=close_friend_activity¬if_id=1462017826221316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



