Razm.info-ն գրում է.
Այսօր` ապրիլի 27-ին, Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Զորան Ջորջևիչին: Կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջև համաձայնեցված` պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները և համաձայնագրով սահմանված ուղղություններով` խաղաղապահություն, ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական, համագործակցության իրականացման հեռանկարները:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Սերբիայի պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանին հրավիրել է պատասխան պաշտոնական այցով մեկնել Բելգրադ, որի ընթացքում հնարավոր է, որ կողմերը ստորագրեն համաձայնագիրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախում տիրող իրավիճակը, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի մասին: Կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Սերբիայի պաշտպանության նախարարի` 2015-ի նոյեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքում ստորագրվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ Հայտարարությունը:
Նշենք, որ հայ-սերբական պաշտպանական համագործակցության համաձայնագրի կնքվման վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել էր դեռևս 2015-ի հոկտեմբերի 19-ի որոշումմամբ, որը մասնավորապես ներառում է հեևյալը.