Կարծում եմ, որ պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատումը չի լուծի այն հարցերը, որ տարիների ընթացքում կուտակվել են բանակում և որ սրությամբ դրսևորվեցին ապրիլյան բախումների օրերին, որքան էլ նախարարության ներկայացուցիչը փորձի հերքել դրանք: Որովհետև աշխատանքից ազատվածներին փոխարինելու են նրանք, ովքեր ձևավորվել են նույն մթնոլորտում, ինչ ազատվածները: Բանակը որպես հասարակության հայելի իր մեջ կրում է բոլոր այն բացասական կողմերը, որոնք առկա են հենց հասարակության մեջ, և բանակն իսպառ մաքրելու համար անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ ողջ հասարակության առումով, ինչը խիստ ցավալի և քաղաքական մեծագույն խիզախություն պահանջող գործընթաց է լինելու: Բայց այն այլընտրանք ուղղակի չունի, եթե ցանկանում ենք պահպանել մեր պետականությունը, և ոչ թե լքել մեր հայրենիքը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205813082597192?notif_t=close_friend_activity¬if_id=1461665544564201
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



