100 տարի և 365 օր առաջ… Տեղի ունեցավ մի երևույթ, որը հետո պետք է կոչեին Ցեղասպանություն: Իրականում այն ավելին էր, քան պարզապես ցեղասպանությունը: Քանի որ խնդիրը հայի տեսակի ոչնչացման մեջ էր, այն հայի, որն այսօր իր թվով զիջում է ՇԱՏԵՐԻՆ, բայց պատվո հարթակին կանգնում է ՇԱՏԵՐԻՑ բարձր: Այն հային, որ պետք է կառուցեր ու հզորանար ավելին, քանի այժմ շատերն են: Այն հային, ում կարող էին հաղթել միայն պառակտելով (թեպետ վերջին իրադարձությունները ստիպեցին նրանց հասկանալ, որ նույնիսկ պառակտված՝ մենք կրկին միասին ենք): Այն հային, ում սպանեցին հավատքի համար, բայց հաջորդ օրը նա կրկին վանք կառուցեց:
Եվ մենք այսօր նաև ապրում ենք նրանց փոխարեն: Եվ պարտավոր ենք հաղթել նրանց փոխարեն: Եթե ամբողջ աշխարհում մեզ հաշվում են 10.00.000, ապա դրան գումարելով մեր հոգեբանական և մտավոր առավելությունը մենք դառնում ենք 100.000.000… Մեր անունն է պայքար, իսկ վախճանը հաղթանակ:
Հիշու՛մ ենք և պահանջու՛մ: #April24#ArmenianGenocide #NeverForget
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել