Այսօր մեր երկիրը կանգնած է կյանքի բոլոր ոլորտները բարեփոխելու անհրաժեշտության առջև: Բայց քանի որ ամբողջությամբ ու միանգամից ոչինչ չի ստացվում, ապա որպես առաջնահերթություն ես կառանձնացնեի օրենքի առջև բոլորի հավասարության խնդիրը, ողջ կառավարման համակարգը և այդ թվում՝ բանակը, խծբական աղբից մաքրելը և իսկապես արժանի մարդկանց տեղ տալը կյանքում. ժամանակին սինգապուրցի Լի Քուան Լին է խոստովանել, որ ինքը առաջ էր մղում նրանց, ովքեր արժանի էին որևէ պաշտոնի, թեկուզ մարդկայնորեն ինքը վատ վերաբերվեր այդ անձանց: Միաժամանակ անհրաժեշտ է խիստ վերահսկողություն սահմանել պետական միջոցների՝ բյուջետային ու արտաբյուջեի ծախսերի առումով՝ գումարների վատնումների դեպքում դրանք ամբողջությամբ՝ տուգանքն էլ վրադիր, փոխհատուցում պահանջելով մեղավորներից: Տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բանակի սպառազինության արդիականացմանն ու նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը: Մնացած հարցերը, որքան էլ դրանք կարևոր թվան, կարող են սպասել իրենց հերթին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել