Ռուսաստանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Հարավային ու արևմտյան սահմանների երկայնքով բազմաթիվ կոնֆլիկտներ սպառնում են միավորելու թրքալեզու և մահմեդական կոմպոնենտները։ «Իսլամական պետության» հեղինակների թիրախներից մեկը հենց Ռուսաստանն է։ Վերջինս էլ փորձում է ի հակադրություն ոչ տարածքային միավորումներին՝ այսպես կոչված «Ռուսական աշխարհը» ձևավորել։ Ռուսաստանի նախագահը դեռևս մեկ ընտրաշրջան կարող է վերընտրվել, ինչից հետո փորձ կկատարվի երկարացնել նրա նախագահությունը։ Ինչ էլ որ լինի, միջինասիական հանրապետություններն ու Ադրբեջանը, Թուրքիան ու որոշ ռուսական տերիտորիաներ սպասում են կենտրոնական իշխանությունների թուլացմանը։
Ազգային գվարդիան բավական մեծ ուժ է լինելու՝ անասելի իրավասություններով, ընդհուպ մինչև՝ առանց որոշակի սանկցիաների կրակի բացում, հակառակորդի ֆիզիկական ոչնչացում։ Նրա կազմը, որոշ տվյալներով, հասնելու է չորս հարյուր հազարի։ Եվրոպական երկրներից Գերմանիայի բանակը երեք հարյուրից էլ քիչ է։ Այսինքն, Ռուսաստանը կամ տվյալներ ունի ապագա զարգացումների վերաբերյալ, կամ պատերազմական պլաններ ունի։ Հնարավոր տարբերակ եմ համարում Ռուս-Ղազախական կոնֆլիկտը, քանի որ Նազարբաևը դարձել է համաթուրանականության ապոլոգետը, իսկ Ռուսաստանը չի կարող ներել Ղազախստանի՝ արհեստականորեն գծված սահմանները։

Մյուս կողմից՝ Ռուսաստանը Եվրասիայի զսպաշապիկն է։ Եվ տարածաշրջանային կոնֆլիկտների ակտիվացումը կարող է բերել լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամերի ու պատերազմի։
Իսկ մեր հրամայականը կազմակերպվելն ու միասնական լինելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել