Սիրե´լի ժողովուրդ, հաշվի առնելով որոշ քաղաքացիների և ֆռենդերի անհանգստացած հարցումները, շտապում եմ ձեզ տեղեկացնել, այն, որ, եթե ԱԻՆ-ը հրապարակել է «Օդային տագնապ» ազդանշանը իր յութուբյան ալիքով, չի նշանակում, որ հենց վաղը օդային տագնապ ենք տալու: Սա ընդամենը բնակչության իրազեկման ծրագրի մի մասն է, որը ԱԻՆ-ը պարբերաբար իրականացնում է:
Եթե մենք իրականացնում ենք հրդեհի ժամանակ մարդկանց տարհանման ուսումնավարժություն, դա չի նշանակում, որ հենց վաղը հրդեհ է բռնկվելու: Պարզապես, բոլորս էլ հասկանում ենք, որ բնակչության իրազեկվածությունը պաշտպանված լինելու գրավականներից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել