Այսպիսի եզրակացության կգա ծրագիրը դիտած ցանկացած եվրոպացի: Նշեմ մի երկու կիքսեր, որ թույլ տվեց Էլչին Ամիրբայովը.

1.Հաղորդման հենց սկզբում նա, փաստորեն, խոստովանեց, որ հարձակվողը Ադրբեջանն է եղել: Լրագրողի խնդրանքին` մեկնաբանել, թե ինչու հանկարծ կրկին բռնկվեց Արցախյան շփման գիծը, ադրբեջանցի դեսպանն ասաց, որ պատճառն այն է, որ այնտեղ հայկական զինուժ կա, որը պետք է հեռացնել, քանի 

2.Բանավեճը վարողը, հիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության ծանր վիճակը, հարց տվեց, թե արդյոք Ալիևը այդպիսով չի փորձում իր ժողովրդի ուշադրությունը շեղել տնտեսական, ֆինանսական, սոցիալական խնդիրներից: Ամիրբայովը պատասխանեց. «Այստեղ չենք եկել ժողովրդավարության դասեր ստանալու»)))

3.Որպես դեսպան, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը, նա հայտարարեց, որ անընդունելի է Ղարաբաղում ինքնորոշման ցանկացած հանրաքվե անցկացնելը` այդպիսով ապացուցելով բանակցային գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական դերը: Չէ որ այդ կետը ներառված է Մադրիդյան սկզբունքներում?

Վերջում մեջբերեմ Ֆրանկ Փափազյանի դիպուկ խոսքը. «Ադրբեջանը և իր ղեկավարը ծաղրանկար են` դատապարտվող բոլորի կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել