Որքան շարունակվում է լարվածությունը շփման գծում, նույնքան անկում է ապրում համաշխարհային հարթակում Ռուսաստանի` որպես խոշոր աշխարհաքաղաքական դերակատարի կշիռը և հեղինակությունը:
Այդ եզրահանգմանն եմ եկել` դիտարկելով այս օրերին արևմտյան մամուլը: Վերլուծությունների ճնշող մեծամասնությունում ՌԴն ներկայացվում է որպես լարվածությունը մեղմել փորձող, իսկ Թուրքիան` կրակին յուղ լցնող:
Սա, եթե կուզեք, միջազգային ասպաևեզում սեփական կշիռը ցույց տալու ձեռնամարտ է Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Եթե ՌԴն այդքան բան չի հասկանում` ավելի վատ իրեն: Եթե փորձի իր կշիռը վերականգնի` խաղաղության հաստատման համար ստիպելով Հայաստանին զիջումների գնալ, էլ ավելի վատ իրեն, քանի որ կառնչվի ոչ թե իշխանությւնների, այլ աշխարհասփյուռ հայերի դիմադրությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել