Հարյուր անգամ տարբեր մարդիկ ասեցին, որ Հայաստանի զարգացման պատմականորեն արդարացված և աշխարհաքաղաքական պայմաններին համապատասխանող միակ ճանապարհը Իսրայելի ճանապարհն է, որ
Հայաստանի ճակատագիրը երկրորդ Իսրայել դառնալն է:
Հիշեցնեմ, որ ժամանակին Իսրայելը ինքնուրույն և սեփական ուժերով այնպիսի պատասխան տվեց չուզող հարևաններին, որ մինչև հիմա նրանք են նեղացած:
Բայց մենք չէ՜, մենք 25 տարի է մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն ենք խաղում, իշխանություն-ընդդիմություն ընտրում, ազգովի զարգացման եվրոպական ճանապարհով գնում... Բայց փաստն այն է, որ ուր էլ գնանք, դեռ մեր թշնամիների քթի տակ ենք:
Վաղուց, վաղուց էր պետք համախմբվել հանուն անվտանգության, ոչ թե որևէ կուսակցության շուրջ, այլ հանուն Հայրենիքում ապահով ապագայի և ընդդեմ թշնամիների, դա հայերի մոտ լավ է ստացվում:
Պատմությունը նման սխալներ չի ներում: Անցած 25 տարվա ընթացքում բազմիցս հուշեց, թե մենք որ ճանապարհով պետք է գնանք, ինչպես միասին գործի անցնենք և որն է մեր գործը: Բայց մենք ուշադիր չէինք, սթափ չէինք և անտարբեր: Հիմա վճարում ենք դրա համար, ցավոք, պատմությունը սխալների դիմաց ազգի լավագույններին է վերցնում, ժամանակին բոլշևիկներին միանալու սխալ քայլի դիմաց պատմությունը տարավ մեր գրողներին և առհասարակ ինտելեկտուալ էլիտային, իսկ հիմա տանում է մեր լավագույն զինվորներին:
Որպեսզի մնացողներն ընդօրինակելու կերպար ունենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել