Արցախում բոլորի մոտ գերմարտական տրամադրություն է, ոչ մի վախ, ոչ մի խուճապ, ուղղակի բոլորը մտածում են, թե ինչպես աջակցեն ադրբեջանի հերն ու մերը լացացնելու գործին:
Մի օրինակ միայն. Եղբայրս ճանապարհին հանդիպեց ու զրուցեց 18 տարեկան զինվորների հետ, ովքեր առյուծի պես վստահեցնում էին, որ գնում են թշնամու ականջները քաշելու (իրենք այդքանը հայհոյանքներով են ասել)...
Էլ չասեմ, թե քանի երիտասարդ է կամավոր դիմել՝ սահման մեկնելու: Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման:
Մենք ենք մեր ապավենը, և դրա համար էլ ամեն ինչ լավ է լինելու:
Թող բոլոր անմեղ զոհերի հոգիները լուսավորվեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել