Աշխարհի Խոշոր մասնավոր համալսարնները, իհարկե, թվաքանակով զիջում են պետական համալսարաններին և առհասարակ բուհերին: Սակայն, որպես կանոն դրանք գրավում են միջազգային վարկանշավորման ամենաբարձր տեղերը:
Վերոնշյալ բուհերում, պրոֆեսորադասախոսական կազմը, սովորաբար՝ ոչ միայն դասավանդում է, այլև զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով: Մասնավոր համալսարաններն առավել հայտնի են իրենց բարձրորակ կադրերով, ուսանողներին հատկացվող ֆինանսական աջակցության՝ բազմազան կառուցակարգերով, ինչպես նաև կրթության բարձր որակով: Սակայն, պետական համալսարանները նույնպես առաջարկում են տարբեր ակադեմիական աստիճաններ, և անցկացնում են գիտական հետազոտություններ ևս: Հետևաբար հարց է ծագում, թե ինչո՞վ են տարբերվում մասնավոր բուհերը՝ պետականներից:
Առաջին հերթին, այդ հաստատությունների՝ բյուջեների կառուցվածքով: Մասնավոր բուհերը կախման մեջ չեն պետական ֆինանսավորումից: Դրանց ֆոնդերը համալրվում են՝ ի հաշիվ մասնավոր նվիրատվությունների և ներդրումների: Աշխարհի և հատկապես՝ զարգացած երկրների առավել հեղինակավոր համալսարններում, վերոնշյալ ներդրումների ծավալը՝ անհամեմատ ավելի մեծ է, քան մյուս համալսարաններում: Եվ ապա, երկրորդ հերթին՝ կախված այդ համալսարանների ուսանողների և դասախոսների թվաքանակից: Մասնավոր բուհերը անհամեմատ ավելի փոքր են, քան պետական բուհերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել