Slaq.am-ը գրում է.
Երգչուհի Անի Քրիստին երեկ նշեց իր 30 ամյակը: Slaq.am-ը զրուցել է երգչուհու հետ, պարզելու համար, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը:
Ո՞վ է Ձեզ առաջինը շնորհավորել այս տարի:
- Շնորհավորել է Լոս Անջելեսի իմ մտերիմ ընկերներից մեկը, իհարկե հարազատներիցս հետո:
Ինչպե՞ս եք սիրում նշել Ձեր ծննդյան տարեդարձը:
- Միայն ինձ հաճելի մարդկանց շրջապատում: Այդպես եղել է ամեն տարի և դրանից հետո հիշողությունները այնքան գունավոր ու վառ են լինում, որ հիշվում են շատ երկար ժամանակ:
Ինչպե՞ս եք նշել այս անգամ:
- Այս տարի հյուր եմ եկել մայրիկիս` Բրուսսելս: Նրանց հետ եմ նշել ծննդյանս օրը: Անմոռանալի երեկո էր: Շատ եմ սիրում իրենց:
Նվեր, որ կցանկանայիք ստանալ կամ արդեն ստացել եք:
- Ես արդեն ունեմ բոլոր այն նվերները, ինչ կին արմատը կցանկանար ունենալ: Մատերիալային մարդ ինձ չեմ համարում: Եվ դրանից հետևություն, որ դեռ ամենաթանկ նվերը, որ կցանկանամ, սպասում է ինձ:
Օրերս մեկնել էիք Ամստերդամ: Ինչո՞վ է պայմանավորված այդ ուղևորությունը, ի՞նչ նորություների սպասեն Անի Քրիստի երկրպագուները
- Իմ այցն Եվրոպա, բացի ծննդյանս օրը նշելուց ավելի բիզնեսային իմաստ ունի: Բսյց դրա մասին կխոսեմ հետո, հիմա ամեն բան ընթացքի մեջ է:
Slaq.am-ը նույնպես միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում երգչուհուն նորանոր վերելքներ: