Գյուղատնտեսությունը, Հորդանանի ազգային տնտեսության ավանդական ճյուղերից է: Սակայն, այն ընդունակ չէ լիարժեքորեն բավարարել` պարենային ապրանքների գծով երկրի պահանջարկը: Հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերն են. հացազգիները, քունջուտը, խաղողը և լոբազգիները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում` ձիթապտղի աճեցմանը:
Երկրի վարելահողերը կազմում են 485 հազար հեկտար, որոնցից մշակության տակ են գտնվում` 259 հազար հեկտարը:
Անջրդի երկրագործությունը կիրառվում է` հացահատիկի, գարու, յուղատու մշակաբույսերի և մրգերի աճեցման նպատակով: Այն զարգացած է ընդամենը` 240 հազար հեկտար տարածքի վրա` տեղաբաշխված Հորդանան գետի արևելյան հատվածում` նախալեռնային գոտիներում:
Ոռոգովի գյուղատնտեսությունը կիրառվում է` բանջարեղենի և մրգերի աճեցման նպատակով: Երկրում աճեցվող հիմնական բանջարեղենի տեսակներն են. լոլիկը, սմբուկը և վարունգը, մրգերից են. ցիտրուսայինները և բանանը:
Ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգերի և պոլիէթիլենային թաղանթով պատված ջերմատների օգտագործմումը, հնարավորություն է ստեղծվել` Հորդանան գետի հովտում` նշանակալիորեն մեծացնել գյուղատնտեսական արտադրանքների արտադրության ծավալները:
Հորդանանը արտահանում է բանջարեղեն և մրգեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել