Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Հյուսիսային Կորեան, պետություն է Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։
Այս երկիրը, այն երկրներից է, որը պարենամթերքների գծով ձգտում է՝ բաձարձակ ինքնաբավության և այդ ճանապարհին, բնականաբար` ժամանակ առ ժամանակ հանդիպում է որոշակի խոչնդոտների և անհաջողություններ:
Գյուղատնտեսության արդյունավետ վարման տեսանկյունից, առավել նպատակահարմար են երկրի հարավային մարզերը:
Ներկայումս, Հյուսիսային Կորեայում համատարած բնույթ է կրում՝ քաղաքամերձ տարածքներից սկսած մինչև ամենափոքր հողակտորների ինտենսիվ մշակությունը՝ բույսերի աճեցում, տնկարանային գործի բարելավում և այլն:
Հյուսիսային Կորեայի հիմնական մշակաբույսը բրինձն է, գյուղատնտեսական հողատեսքերի շուրջ 80%-ը զբաղեցնում են բրնձի դաշտերը:
Երկրի 85%-ը լեռներ են, և չնայած այդ հանգամանքին, բավական տպավորիչ է տեսարանը, երբ շրջագայում ես երկրով՝ ակամայից զարմանք է հարուցում տեսածդ, և մտածում ես. միթե այստեղ կարող է խնդիր լինել՝ սննդամթերքի հետ կապված, երբ այստեղ այդչափ մեծ թվով մշակաբույսեր են աճեցվում: Ճամփեզրերին մշակվում են՝ ոչ միայն բրինձ, այլև՝ եգիպտացորեն, արմատապտուղներ, կաղամբ, խնձորի այգիներ, արմավենիներ, դեղձենիներ և այլն: Դաշտերում ու այգիներում աշխատողները, զբաղված են՝ ոչ միայն աշխատանքային, այլև հանգստյան օրերին: Բոլոր աշխատանքները կատարվում են բարեխղճորեն և բավական բարձր արդյունավետությամբ:
Հյուսիսային Կորեայի դաշտերում կատարվող աշխատանքների 95%-ը կատարվում է ձեռքի աշխատանքով՝ առանց գյուղմեքենաների. փորում են՝ բահերով, վարում են եզներով, հազվադեպ` տրակտորներ են օգտագործվում:
Երկրի գյուղատնտեսությունում զբաղվածներին որպես օգնություն, լրացուցիչ աշխատուժ է ներգրավվում գյուղատնտեսական աշխատանքներում՝ ի դեմս քաղաքային դպրոցների հազարավոր աշակերտների, ուսանողների և պետական ծառայողների:
Յուրաքանչյուր Կորեական ընտանիք, իրավունք ունի տնօրինել՝ 100 ք/մ հողատարածք՝ սեփական կարիքների համար բանջարբոստանային մշակաբույսերի աճեցման նպատակով: Այդ ընտանիքներն հնարավորություն ունեն սեփական արտադրանքը օգտագործելու ձմռանը, կամ էլ վաճառահանելու, ստացված եկամուտով ձեռք բերել՝ միս կամ այլ պարենամթերքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել