Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Բելգորոդի ծննդատներից մեկում նորածին աղջնակն անհետացել է։  Ըստ աղբյուրի` փոքրիկին ծննդատնից գողացել է 23-ամյա Եկատերինան։

Պարզվում է,  որ նա նույնպես նույն ծննդատանը երեխա էր ունեցել, սակայն երեխան վաղահաս էր ծնվել ու մահացել, ինչից հետո նա թողել էր որդուն ծննդատանն ու ուրիշի դստերը գողանալով՝ փախուստի դիմել: Ոստիկանների խոսքով՝ կինը չի հասկացել, թե ինչպես է նման բան տեղի ունեցել։ Զանգահարել է ծնողներին, ասել, որ իրեն դուրս են գրել, իսկ տանը խոստովանել է, թե ինչ է արել։ Նշվում է, որ աղջիկը ևս վաղաժամ էր ծնվել և հիվանդանոցում էր, իսկ նրա մայրը դուրս էր գրվել։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել