«Էլ չեմ կարում դիմանալ, որ ձայն չհանեմ: Դիմում եմ իմ «կոլեգաներին», չնայած, եթե իրենք ամեն ինչի գնում են էդ «հոգնած» ռեյտինգ ասածը ապահովելու համար, թքած ունեմ ցանկացած կոլեգայական հարաբերությունների վրա: Աչքս ընկավ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդումը, շատ թրիլլերային ու ոգեւորված տրամադրությունով «հոգնած» լրագրողը պատմում էր ինքնասպանություն գործող մարդկանց մասին… Հրեշտակների շենք... Ով քցվում է 12-րդ հարկից ու սաղ ա մնում, եւ այլն: Նույնիսկ չեմ էլ ուզում մանրամասնել այդ հիմար ռեպորտաժը, որ ջուր չլցնեմ իրենց ջրաղացի վրա: Բացատրեք ինձ՝ հասկանամ, նրանք իրո՞ք չեն հասկանում, որ մոտ կես ժամ մանրամասն խոսելով Հայաստանի համար էդ ցավոտ թեմայի մասին անկառավարվող պահի տակ մարդկանց ուղեղի վրա, ովքեր պոտենցիալ հաջորդ ինքնասպանություն գործողներն են, եւս մեկ անգամ մտածել են տալիս, որ միգուցե կարելի է գնալ այդ քայլին: Չե՞ք հասկանում, թե՞ թքած ունեք…

Հ.Գ. Չնայած ինչի՞ եմ զարմանում, եթե մի հեռուստաընկերություն կարող է Սոչիի ինքնաթիռի ընկնելու օրը ցուցադրել ինքնաթիռների կատաստրոֆայի մասին ֆիլմ՝ թքած ունենալով այն հազարավոր ընկերների ու բարեկամների զգացմունքների վրա, ովքեր իրենց մտերիմներին են կորցրել… Ուշքի՛ եկեք, թքած, թե աղանդավոր եք, թքած, թե ոչ մի սրբություն չունեք, հիշե՛ք գոնե, որ դուք էլ եք մարդ, դուք էլ ծնող ունեք ու միգուցե դուք էլ եք ծնող: Չնայած ում եմ ինչ ասում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել