Մարդիկ, երբեմն հայտնի են դառնում ակամայից: Օրինակ կյանքի անկանխատեսելի շջադարձերը որոշ մարդկանց՝ ինչ-որ անսպասելի պահի կարող են դարձնել հայտնի մարդ: Ասենք, նա հայտնի դարձավ, որովհետև փրկեց խեղդվող երեխային, կամ ասենք, դրսևորեց՝ բարձր քաղաքացիական գիտակցությամբ օծվածին հարիր որևէ արարք: Նման դեպքերում, երբ իրադարձություններն ընթանում են անկանխատեսելի սցենարներով, այլ՝ ոչ կանխամտածված, գրեթե մշտապես, հայտնի դարձած մարդը չի գոռոզանում և չի վերափոխվում ի չարս, այլ ընդհակառակը, շարունակում է ապրել համեստորեն, ինչպես նախկինում, շարունակելով՝ կենդանի օրինակ ծառայել հասարակությանը:
Այլ բան է, երբ որոշները ձգտում են հայտնի դառնալ՝ անբովանդակ ինքնահաստատման, երբեմն անավարտ ճանապարհով: Ցավոք սրտի, նմանօրինակ դեպքերը երբեմն ու առավել հաճախ ուղեկցվում են սեփական անհատականության ընդգծման անհագ մոլուցքով: Վերջինիս մողումով էլ, այդ մարմիններն՝ անթույլատրելիորեն անցնում են թույլատրելիի սահմանները, անթաքույց կերպով ի ցույց դնելով իրենց պարզամիտ և մեղմ ասած՝ գռեհկությամբ պարուրված՝ աննահանջ դատարկամտությունը: Եվ անգամ չկա որևէ երաշխիք, որ մանրախնդիր, սակայն իրենց համար՝ խիստ ախորժելի հեղինակության ձգտման մոլուցքը՝ ինչ-որ պահի, վերջապես կունենա ցանկալին՝ սեփական վախճանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել