Կլարա Ցետկինը Ռոզայի ու Էռնեստ Թելմանի հետ վաղուց հող ու փոշի են դարձել իրենց այն տարիների չլուծված հիմնահարցերով հանդերձ։ Ինչ են արել ու ինչ էին ուզում անել ոչ էլ գիտեմ։
Բայց որ կանանց գարնանային այս տոնը ծնունդ առավ նրանց այն տարիների գործերի արդյունքում դա լավ է։ Շատ երկրներ հասկացան որ կանանց պետք է մեծարել, իսկ շատերն էլ դեռ որ չեն հասել այդ գիտակցությանը։
Եկեք մեռյալներին հանգիստ թողնենք ու կանանց այս գեղեցիկ տոնը մեռելոցի չվերածենք լավ կամ վատ հիշելով այդ անձանց։ Տոնը այլևս չի կապվում նրանց գաղափարների հետ , ստացել է նոր իմաստ ու բովանդակություն։
Գարուն, ծաղիկներ, բնության վերածնունդ և նրա թագն ու պսակ մայրությունը։ Սա է այս տոնի իմաստը։
Ինչ Կլարա, ինչ Ռոզա ու ինչ Էռնեստ։
Անցողիկը անցավ, մնայունը մնաց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել