Երեկ նորից Գյումրիում էի: Յուրաքանչյուր անգամ, երբ այս կամ այն առիթով այցելում եմ մեր սիրելի քաղաք, ակամա ուղեկցում է այն ակնկալիքը, որ տեսնելու եմ էական տեղաշարժեր՝ հետաղետային հիմնախնդիրների լուծման առումով: Որպես կանոն, սպասելիքներիս շատ փոքր մասն է արդարանում՝ հայտնի ու միգուցե նաև անհայտ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Եվ այստեղ, խնդիրը ոչ միայն այն ցավալի իրողությունն է, որ դեռևս բավական մեծ թվով գյումրեցիներ, ինչու ոչ նաև մարզի այլ տարածաշրջանների բնակիչներ շարունակում են ապրել՝ հնամաշ ու իրենց վաղուց սպառած տնակային պայմաններում: Կամ, որ թերևս առավել դաժան է, մարդիկ ընդհանրապես անօթևան են և նրանց մեծ մասը տեսանելի ապագայի համար չունի՝ իրատեսական հույսեր՝ ձեռքբերումների առումով:
Մարդկանց դեմքերը, հաճախ առավել խոսուն են, քան իրենց կողմից բարձրաձայնվող մտքերն ու տեսակետները՝ սեփական կենսապայմանների, հոգսերի ու ձեռքբերումների առումով: Ուղղակի անհնար է, քայլել Գյումրիի փողոցներով ու ակամայից չ՛ընթերցել գյումրեցիների տրամադրությունները, որոնք խիստ նմանօրինակ են և միևնույն ժամանակ, ցավոք սրտի, դեռևս գերակշռում են անկումայինն ու հոռետեսականը...
Աստված պահապան վաղվա օրվա հույսին կարոտ մեր Շիրակին ու նրա զարդ Գյումրիին: Դե իսկ վաղվա օրը անկասկած գալու է: Հավատացած եմ, որ լավ է լինելու, մնում է ապագայի ձեռբերումները դառնան՝ որոշակիորեն տեսանելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել