ՎԱՌՎԱԾՆԵՐԸ - 2012-ի նոյեմբերի 28-ին, ժամը 10.34-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ ստացվեց, որ Կոտայքի մարզում` Եղվարդի Զ. Անդրանիկ թաղամասի 5-րդ փողոցի 19 հասցեում, այրվում է վագոն-տնակ: Ամբողջությամբ այրվել է Ղալեկչյանին պատկանող վագոն-տնակի գույքը: Տուժած ընտանիքին ի պատասխան քաղաքապետ Նորայր Սարգսյանը փոխհատուցեց ընդամենը 10.000 ՀՀ դրամով` վառելով նրանց անգամ անմար հույսերը: Այսօր ջահը ձեռքներին նրանց օլիմպիական վազքը հուսահատ բերեց մինչև երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել