Replik.am-ը գրում է.
Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» այսօր կայացած ընկերական խաղում պարտվեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի «Ուֆա» թիմին:

Մեր ֆուտբոլիստները անհաջող սկսեցին հանդիպումը եւ արդեն 30-րդ րոպեին պարտվում էին 0:3 հաշվով: Ընդմիջումից հետո «Շիրակի» նորեկ Արեոլա Էդեր Սմիթը խփեց առաջին պատասխան գնդակը, սակայն մի քանի րոպե անց «Ուֆայի» ֆուտբոլիստները կրկին վերականգնեցին երեք գնդակի առավելությունը:

Այդպիսով, «Շիրակը» 1:4 խոշոր հաշվով պարտություն կրեց այս խաղում: Հիշեցնենք, որ նախորդ նման խաղում շիրակցիները 9:1 հաշվով հաղթել էին Սոչիի ակումբային հավաքականին:

Ստուգողական մյուս խաղը «Շիրակը» կանցկացնի մարտի 26-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել