Վերջին 2 օրվա ընթացքում ՀՀԿ-ական «կարկառուն» պատգամավորներից (Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան, Նահապետ Գեւորգյան, Սեյրան Սարոյան եւ այլն) գրեթե ոչ մեկը լրագրողների հետ «դուք»-վ չի խոսել:

Ի՞նչն է սա, դաստիարակության պակա՞ս, դիմացինի հանդեպ իրենց արհամարհանքը ցույց տալու յուրօրինակ ձե՞ւ: Ի՞նչն է նրանց ստիպում ի ցույց դնել սեփական տգիտությունն ու տարրական քաղաքավարության բացակայությունը: Ու դա Սերժ Սարգսյանի ելույթից անմիջապես հետո:

Երկու օր առաջ իմ գործընկերները «Կենտրոնի» եթերում քննարկում էին, թե ի՞նչ կարող է փոխվել կամ չփոխվել Սերժ Սարգսյանի ելույթից հետո:

ՀՀԿ-ի «ապերոյական» թեւը էդ հարցի պատասխանը տվեց ընդամենը ժամեր անց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել