VEGA խանութների ցանցը հայտարարում է նոր շահավետ ակցիայի մեկնարկման մասին: Այսուհետ, Յունիբանկի միջոցով, խանութում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA խանութը հաճախորդին կվերադարձնի վարկի 3 ամսվա գումարը: Ակցիան կգործի մինչև 2013թ.-ի հունվարի 31-ը: VEGA խանութների ցանցում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է «U-Technics» վարկը հետևյալ պայմաններով`վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: 
VEGA խանութների ցանցի հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկն առաջարկում է նաև մինչև 300 000 դրամ սահմանաչափով համաբրենդային վարկային քարտեր, որոնք նախատեսված են խանութում անկանխիկ գնումներ կատարելու համար: 
Յունիբանկի «U-Technics» վարկատեսակի և «Unibank-VEGA» վարկային քարտի պայմաններին կարելի է ծանոթանալ «Սպառողական վարկեր» և «Բանկային քարտեր» բաժիններում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել