Երեք օր ականջիս հետ ինչ որ բան էր կատարվում: Որպես հայ տղամարդ բժշկի մասին ոչ մի բան լսել չէի չէի ուզում: Կարծրացած մսագործի պատկերացում ունեի նրանց մասին, ի հակադրություն նրա, որ ահագին կարգին բժիշկ ընկերներ ունեմ: Դիմեցի ժողովրդական դաղած ձեթ, սխտոր, ալոե մեթոդին: Ոչ մի առաջընթաց: Ականջը ականջալուր չէր լինում:
Ընկերներիցս մեկի խորհրդով գնացի Արաբկիր բժշկական կենտրոն (Բաբլոյանի մանկական հիվանդանոց):
Երբ տեսա, ինչքան երեխեք են բժշկի գալիս, ականջացավը ուրիշ տեսակ ցավի հետ խառնվեց:
Հանդիպեցի բժշկին: Մանկական բժիշկը, մարդկային այլ տեսակ ա:
Ասեցի, բժիշկ ջան ոնց նայում կամ պիտի կտրեք ականջս կամ դեղ տաք ինքն իրեն ընկնի:
Ծիծաղեց, ու սկսեց նայել: Ընթացքում էնքան մեղմ, էնքան հոգատար ու էնքան հոգեբան էր, որ ուզում էի մի ամսից մյուս ականջս էլ ցավեր, էլի գայի:
Նայեց, ու գիտական, բայց ամենակարևորը հասկանալի լեզվով բացատրեց, որ ես ճիշտ էի: Թմբկաթաղանթի կտրվածքն անխուսափելի է:
Էհ ինչ արած, ես որպես հայ տղամարդ ոչ մի չեմ ու չում: Հենց հիմա սկսում ենք:
Համոզեց, որ մի փոքր ծակոց կզգամ և վերջ: Մի փոքր ծակոցին սպասելու ընթացքում երկու կին մոտեցան ու ամուր բռնեցին ինձ: Հասկացա, որ մի փոքրը, էնքան էլ փոքր չի, աչքերս փակեցի ու….. 220? Չէ 2200 Վոլտ ամբողջ մարմնով:
Բայց, որ աչքերս բացեցի ու ժպտացող դեմքը տեսա, Փրկվեցիր-ը ասեց, մոռացա ամեն ինչ:
Հետո երկար զրուցեց հետս: Ու չգիտեմ էդ կտրվածքի թե ոգեշնչող զրույցի հետևանքով ցավը տեղի տվեց:
Ընթացքում հարց ու փորձ, ասեցի, որ ֆիզմաթ դպրոցում ուսուցիչ եմ: Ու ընկա կրակը: Ոչ մի վճար: Ինձնից ավելի համառ գտնվեց:
_ Ձեր դպրոցն ինձ համար ու մեր երկրի համար շատ կարևոր հաստատություն է, ես ինձ նման բան թույլ չեմ տա: Էլ էդ մասին չենք խոսում:
Հիմա մտածում եմ. Բա ասում են ուսուցչի աշխատանքն անշնորհակալ գործ ա:
Բժիշկ ջան, շնորհակալ եմ Ձեզ ու բոլոր էն բժիշկներին, ովքեր ստիպում են հարգել ԲԺՇԿԻՆ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել