Այն մոտեցումը, որ եթե քրիստոնյա ես, ապա չես կարող արիացի լինել, ուղղակի տգիտություն ես կհամարեմ... Արիական ազգ-պետություն չենք դառնա, ավաղ, դեռ շատ երկար ժամանակ, և հիմնականում գիտես ինչո՞ւ... Որովհետև ազգիս հեթանոս հատվածը մտածում է, որ եթե քրիստոնյա ես, ուրեմն հայ չես... Մտածում է, ուղղակի չի արտահայտվում, բայց հայտնելով իր զզվանքը քրիստոնեական ամեն ինչի հանդեպ ու ամեն ինչում մեղադրելով քրիստոնեությանը՝ նա ուղղակիորեն հայտնում է իր զզվանքը այն միլիոնավոր հայերի նկատմամբ, որոնք քրիստոնյա են համարում իրենց, ազգիս պատմության 1700 տարին այն աստիճան չընդունելով ու զզվելով դրանից, որ այդ տարիների մեջ միայն մանր-մունր բաներ ենք տեսնում... Բարոյահոգեբանական տեսանկյունից միայն... Տարածքայի՞նն է առավել կարևոր, թե՞ բարոյահոգեբանականը... Սա նույնն է թե համեմատել քանակը որակի հետ... Փաստորեն հետաքրքրում է քանակը, այլ ոչ որակը... Թող ներեն ինձ բոլորը, բայց նույն կերպ մտածեց նաև Տիգրանը... ունենալ մեծ տարածքներ, քանակներ... Ու չապահովելով որակ՝ իր կյանքի ընթացքում կորցրեց այդ տարածքների կեսը... Կիլիկիան՝ այսպես ասած բարոյահոգեբանական մանր-մունր հայտնություններից մեկը, քանակ չուներ, բայց ուներ որակ, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում, հենց այդ հողի վրա հայկական իշխանության ու թագավորության հիմնադրումն ու գոյատևումը հրաշքի են հավասար ուղղակի... Եվ կա մի պարզ ճշմարտությունը` որ իմ հայ հեթանոս եղբայրները, ամեն առիթով վիրավորելով իմ և իմ նման քրիստոնյաների կրոնական զգացմունքները, ավելի ու ավելի հեռու են վանում միասնական արիական ազգ լինելու գաղափարը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել