Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թեման ինձ մի դեպք հիշեցրեց, որը մինչ հիմա սահմռկելով եմ հիշում, թեպետ անցել է 17 տարի...
Աղջիկս մեկ օրական էր: Ծննդատանն էի պառկած, երբ պատուհանի տակ բղավոցներ էի լսում. «Ախչի, էս ի՞նչ արիր...Էլի քաՁ ես բերե՞լ!!!» ...Սեռական բնույթի հայհոյանքներ ...
Իսկ կողքիս պալատում հեկեկալով լացում էր իր երրորդ աղջկան լույս աշխարհ բերած կինը... Ամուսինն էր...Լակել էր ու հիվանդանոցի բակում «համերգ» էր տալիս..
Սեփական քրոմոսոմների մասին պատկերացում չունեցող այդ "հայրիկին" հանգստացրեց և վռնդեց հիվանդանոցի տարածքից ծնունդն ընդունած բժիշկը, ով նաև իմ բժիշկն էր...Լուսահոգի Վալերի Օսիպովիչը... Բղավում էր «քեզ կնիկ ու երեխա տվող չկա! Փախի էստեղից...» Բղավում ու օձիքից բռնած, հրելով, դուրս էր հանում նրան տարածքից:
Հիմա այդ աղջիկը 17 տարեկան է... Հուսով եմ, որ երբեք չի իմանա հոր արածի մասին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել