Slaq.am-ը գրում է.
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ծրագրում է մինչև 2030 թվականը սոցցանցի լսարանը հասցնել 5 մլրդ մարդու: Այդ մասին նա հայտարարել է ընկերության 12-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ փոխանցում է USA Today-ը:
«Մենք ցանկանում ենք ի վերջո ներգրավել բոլորին և դա անելու ենք ամբողջ աշխարհում իշխանությունների և ընկերությունների օգնությամբ»,- ընդգծել է Ցուկերբերգը:
Facebook-ի ղեկավարը նաև նշել է, որ զարգացող երկրների բնակչության մուտքը համացանց կապահովեն ընկերության կողմից մշակվող Aquila անօդաչու սարքերը: «Դրանք աշխատում են արևային էներգիայով, թռչելու են քաղաքների վրայով և համացանց են բաշխելու: Փոքր-ինչ աննորմալ է հնչում, այնպես չէ՞»,- ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1077580/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել