Ladynews.am-ը գրում է.

Տղամարդիկ, ովքեր կորցրել են աշխատանքը, շատ ծանր են տանում այդ հանգամանքը: Մեր սիրելի որսորդը, մեր հենարանը և աջակիցն այդ պահին կարիք ունի խելացի և հասկացող կնոջ: Ի՞նչ անել, եթե ամուսինը մնացել է առանց աշխատանքի, ինչպե՞ս աջակցել նրան, ինչպե՞ս օգնել և չմարել նրա մեջ որևէ բան անելու ցանկությունը:

Հանգիստ թողեք նրան

Անելանելի իրավիճակներ չեն լինում, հիշեք այդ մասին: Մի դատեք ամուսնուն, ինչն էլ լինի աշխատանքից ազատման պատճառը: Տղամարդկանց պետք է, որ իրենց հավատան, վստահեն և երբեմն հանգիստ թողնեն, որ նա մտածի: Այո, նա կարիք ունի առանձնանալու, որ հանգիստ մտածի և որոշում կայացնի: Կանայք են, ովքեր պետք է կիսվեն խնդիրներով, որպեսզի ելք գտնեն, այդ պատճառով միանգամից վազում են ընկերուհիների մոտ՝ քննարկելու: Տղամարդիկ ընկերներից օգնություն են խնդրում միայն այն դեպքում, երբ ինքնուրույն լուծում չեն գտնում: Թողեք նրան հանգիստ և օգնեք, երբ ինքը ցանկանա:

600x580

Մի դատեք և ուրիշներին թույլ մի տվեք

Ինչ էլ լինի, մի նախատեք, մի թույլ տվեք բարեկամներին, ընկերներին տանջել նրան այդ խոսակցություններով: Տղամարդիկ մեզանից շատ են վախենում կշտամբանքից և անարգանքից: Աջակցեք նրան յուրաքանչյուր գործում, հավատացեք նրան, սիրեք և պաշտպանեք մարդկանց քննադատություններից, քանի որ այդ պահին նա շատ խոցելի է: Հավատացեք, նա ինքն էլ գիտի, թե ինչ է մտածում ձեր մայրիկը, իսկ ավելորդ կշտամբանքները նրան թևաթափ կանեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել