Ամերիկյան «Frontera Resources» նավթագազային ընկերության ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանի Կախեթի շրջանում 5.3 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ են հայտնաբերել: Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կսկսեն գազի արտահանումը, բնական գազի այդ ծավալը կվաճառվի 10 տարվա ընթացքում, իսկ գնորդներն ամենայն հավանականությամբ կլինեն Արևելյան Եվրոպայի երկրները և Թուրքիան:
«Frontera Resources» ընկերությունը Վրաստանում նավթի ու գազի որոնման աշխատանքները սկսել է 2014 թվականի սկզբին: 2015-ին Կախեթում հայտնաբերված գազի ծավալը գնահատվեց 3.8 տրիլիոն խորանարդ մետր, իսկ վերջնական տվյալների համաձայն՝ այն 5.3 տրիլիոն խորանարդ մետր է, որը ռուսական «Газпром»-ի գազի պահուստային ծավալի 15 տոկոսի չափ է:
Ներկայումս Վրաստանը գազ է գնում Ադրբեջանից և ստանում է Ռուսաստանից իր տարածքով Հայաստան ներկրվող գազի 10 տոկոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել